Կարմիր խաչը տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված հայ անձանց հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին կատարել են տեսակցություններ Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված հայ անձանց հետ։ Այս տեսակցությունները կազմակերպվել են ԿԽՄԿ-ի Ժնևի գլխամասից։

Ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում են եղել անձանց առողջությունը, նրանց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանների գնահատումը։ Յուրաքանչյուր անձի հետ անցկացվել է առանձնազրույց։

Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Այս անձանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ինչպես նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։

Ընտանիքների կողմից ծանրոցներ փոխանցվել չեն արվել։