Ըստ արցախցիների շրջանում տարածված ներքին խոսակցությունների՝ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը զղջում է Վեհափառ Հայրապետի դեմ պայքարին միանալու համար։
Ավելի հավաստի տեղեկություններ ստանալու նպատակով ես փորձել եմ դիմել Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանին, սակայն նա չի արձագանքել իմ հարցումներին։
Հարցի շուրջ հակադրություն ստացվել է նաև Արցախի թեմական խորհրդից։ Խորհուրդը հայտնում է, որ դեկտեմբերի 8-ից հետևելու կամ անդրադառնալու առաջնորդի գործողություններին նպատակ ու ցանկություն չունեն։ «Թեմի որևէ անդամ դեկտեմբերի 8-ից որևէ առնչություն չի ունեցել նրա հետ»,- կրկին շեշտում են Արցախի թեմական խորհրդից։
Հիշեցնենք, որ Վրթանես Սրբազանն այն բարձրաստիճան հոգևորականներից է, որ միացել է Վեհափառ Հայրապետի դեմ տարվող պայքարին։