Արևմտյան պետությունների պետք է խորացնեն համագործակցությունը տեղեկատվական պատերազմի ոլորտում՝ ավելի լավ հասկանալու համար ռուսական հասարակական կարծիքը և ռուսական մտածողությունը։ Այս մասին Politico-ի հետ զրույցում հայտնել է արևմտյան անանուն պաշտոնյան։
Նրա խոսքով՝ արևմտյան պետությունների միջև պետք է հաստատվի ավելի ամուր համագործակցություն, որը կառաջնորդվի այնպիսի դաշնակիցների փորձով, որոնք ունեն բավականին մանրամասն պատկերացում ռուսական մտածողության մասին։
Պաշտոնյան նշել է, որ այժմ Արևմուտքին «որոշ չափով անհասանելի է» ռուսական հասարակական կարծիքը, և այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է համակարգված և համաժամանակյա ջանքեր։