Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Զրույցի ընթացքում Էրդողանը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ։ Նա նշել է, որ երկու երկրները շարունակում են իրենց համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ առևտրի ոլորտում։
Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Էրդողանը հայտնել է, որ գոհունակ է այդ գործընթացի առաջընթացից և ընդգծել Թուրքիայի աջակցությունը խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։