ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հակազդեց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի կողմից տարածված տեղեկատվությանը, որի համաձայն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը 2026 թվականի փետրվարին կայցելի Հայաստան։
Արման Բաբաջանյանը նախորոյի «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակում էր կատարել՝ հայտնելով ԱՄՆ փոխնախագահի հնարավոր այցի մասին։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հարցին ի պատասխան նշել է, որ Հայաստանը նախատեսվող բարձրաստիճան այցերի մասին տեղեկատվությունը կտրամադրի «պատշաճ կերպով և ժամկետներում»։