ՀԷՑ-ի աշխատակիցները ստացել են 50 հազար դրամի չափով պարգևատրում

Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) ընկերությունը 2025 թվականի երկրորդ կիսամյակի արդյունքներով իր աշխատակիցներին տվել է 50 հազար դրամի չափով (հարկված) պարգևատրում։

Այս մասին իմ ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

Ըստ նրա՝ պարգևատրումը տրվել է ընկերության բյուջեի պարգևատրումների ֆոնդից և տնտեսումների հաշվին։

«Ընկերության աշխատակիցների շուրջ 90%-ը, որոնք կազմում են մեր հիմնական մասնագիտական անձնակազմը, մինչ այս երբեք չեն օգտվել կիսամյակային և տարեկան պարգևատրումների ֆոնդից»,- նշել է Ռոմանոս Պետրոսյանը։