Ուկրաինական Deep State վերլուծական հարթակի տվյալների համաձայն, որը հրապարակվել է Telegram-ում, ռուսական զինված ուժերը առաջխաղացում են արձանագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Դիմիտրով քաղաքում (ուկրաինական անվանումը՝ Միրնոգրադ)։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ռուսական զորքերի հարձակողական գործողությունները շարունակվում են ոչ միայն Դիմիտրովի ուղղությամբ, այլև Սումիի մարզում։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 19-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Դիմիտրովը գտնվում է Ռուսաստանի զինված ուժերի լիակատար շրջափակման մեջ։ Դեկտեմբերի 23-ին հաղորդվել էր քաղաքի «մաքրման» մասին։
Մինչ այդ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներից մեկը՝ «Մուչնոյ» կանչանունով, նշել էր, որ իրավիճակը Դիմիտրովում ժամ առ ժամ վատթարանում է և շարժվում «դեպի տխուր ավարտ»։ Նրա խոսքով՝ իրավիճակը դարձել է կրիտիկական այն բանից հետո, երբ ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Սվետլոյե բնակավայրի նկատմամբ և սկսել են գործողություններ քաղաքի արևմտյան հատվածում։