Այսօր ես հանդիպում եմ ունեցել Սանկտ Պետերբուրգում գործող հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում մենք մանրամասն քննարկեցինք մի շարք կարևոր հարցեր։
Մենք անդրադարձանք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ իմ վերջին հանդիպման ընթացքում քննարկված հարցերին։ Պատասխանեցի նաև հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններին, մեր երկրի արտաքին քաղաքականությանը, տնտեսության զարգացման տեմպերին և Իրական Հայաստանի գաղափարախոսությանը։
Մեր քննարկումների կենտրոնում էին նաև տարածաշրջանում առևտրատնտեսական համագործակցության ուղղությամբ ընթացող զարգացումները, ինչպես նաև TRIPP նախագծի իրականացման ընթացքը։