Մոսկվան դրական դինամիկա է նկատում Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Երևանի և Բաքվի միջև ընթացող երկխոսության մեջ։ Նրա խոսքով՝ նկատվում է նաև տարածաշրջանի ներսում կապերի վերականգնման գործընթաց։

Զախարովան ողջունում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը, որը, նրա խոսքով, ապահովում է Ադրբեջանի տարածքով Հայաստան ռուսական հացահատիկի շարունակական մատակարարումներ։

Նա նաև նշել է, որ այս զարգացումները հաստատում են «3+3» ձևաչափի զարգացման արդիականությունը, որտեղ հիմնական ուշադրությունը կենտրոնացված է տրանսպորտային, էներգետիկ և մշակութային ոլորտներում գործակցության խորացման վրա։ ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Մոսկվան կցանկանար տեսնել այդ հարթակում նաև վրացի գործընկերներին։